ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1869-1923
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Hovhannes Tumanyan
| Ծնվել է | փետրվարի 19, 1869[1] |
|---|---|
| Ծննդավայր | |
| Վախճանվել է | մարտի 23, 1923[2][1](54 տարեկանում) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ և արձակագիր |
| Լեզու | հայերեն[3] |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
| Կրթություն | Թիֆլիսի Ներսիսյան դպրոց |
| Ստեղծագործական շրջան | 1881-1923 |
| Ժանրեր | Բանաստեղծություն Պոեմ Հեքիաթ Բալլադ |
| Գրական շարժումներ | Ռեալիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը, Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ |
| Ամուսին | Օլգա Թումանյան(Մաճկալյան) |
| Զավակներ | 10 |
Комментариев нет:
Отправить комментарий