Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։
Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակը անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։
Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք

Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить